Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ապագա կառավարիչները և շախմատը

Դեկտեմբերի 22-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մեկնարկեց շախմատի մրցաշար, որին մասնակցում էին և՛ մագիստրանտները, և՛ դասախոսները։ Համառ պայքարից հետո առաջին փուլը հաղթահարեցին և եզրափակիչ փուլ տեղափոխվեցին Սարգիս Նիազյանը (Գլոբալ կառավարում, երկրորդ կուրս), Ֆելիքս Նահապետյանը (Հանրային կառավարում, առաջին կուրս), Ռոբերտ Առաքելյանը (Իրավագիտություն, առաջին կուրս) և Կառավարման ամբիոնի վարիչ Վիլեն Խաչատրյանը։

Հաջորդ օրը տեղի ունեցած եզրափակիչ փուլն անցավ է՛լ ավելի թեժ պայքարում։ Ի վերջո, մրցաշարի հաղթողներ դարձան Սարգիս Նիազյանը, Ֆելիքս Նահապետյանը և Վիլեն Խաչատրյանը։

Մրցաշարի ընթացքում անցկացված ընկերական խաղին մասնակցեց նաև ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը:

 

 

Նորություններ

Հունվարի 14-ին Կառավարման ակադեմիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կոլեգիալ կառավարման մարմնի՝ Խորհրդի նիստ…