Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ակադեմիայում «հրդեհ» էր բռնկվել. բարեբախտաբար «տուժողներ» չեղան

Սեպտեմբերի 6-ին` ժամը 12:15 րոպեին, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում «հրդեհ» էր բռնկվել: Ակադեմիայի ողջ անձնակազմը և այդ պահին շենքում գտնվող ուսանողներն անմիջապես տարհանվեցին:

Այսուհանդերձ, անհանգստանալու կարիք չկա, քանի որ, համաձայն ՀՀ ՊԿԱ 2021 թվականի հիմնական միջոցառումների պլանի, անցկացվեց ուսումնավարժանք՝ «Անձնակազմի և ուսանողների տարհանումը հրդեհի դեպքում» թեմայով: Ուսումնավարժանքի նպատակը պարզելն էր, թե համապատասխանո՞ւմ են արդյոք նրա մասնակիցների գործողությունները ստեղծված արտակարգ իրավիճակին:

Տարհանումը բարեհաջող կազմակերպվեց, և «տուժողներ», բնականաբար, չեղան: Արդյունքում յուրաքանչյուրն իր համար ևս մեկ անգամ ամրագրեց, որ, չնայած ձեռնարկվող նախազգուշական միջոցառումներին, երբեք չի կարելի բացառել արտակարգ պատահարները: Ուստի անհրաժեշտ է հոգեբանորեն պատրաստ լինել դրանց և գործել հնարավորինս արագ:

 

 

 

Նորություններ

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) ռազմավարական առաջնորդության և կառավարման հետազոտությունների կենտրոնում կազմակերպվել էր …