Ակադեմիայի մագիստրանտը` Հայաստանի չեմպիոն

Շախմատի կանանց Հայաստանի բարձրագույն խմբի 79-րդ առաջնության հաղթող է ճանաչվել կանանց միջազգային վարպետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Քաղաքագիտություն» մասնագիտության հեռակա երրորդ կուրսի մագիստրանտ Սուսաննա Գաբոյանը: Եզրափակչում սև խաղաքարերով պարտության մատնելով մրցակցին` նա 7,5 միավորով պահպանել է միանձնյա առաջատարի դիրքը և երրորդ անգամ ճանաչվել շախմատի կանանց Հայաստանի չեմպիոն։

Հունվարի 23-ին ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանն ընդունեց Սուսաննա Գաբոյանին, շնորհավորեց հերթական հաղթանակի կապակցությամբ և խրախուսական նվերներ հանձնեց նրան:

Սուսաննան շնորհակալություն հայտնեց ջերմ վերաբերմունքի համար և նշեց, որ շախմատում ունեցած հաջողություններից բացի շատ կարևորում է կրթությունը Կառավարման ակադեմիայում: Կարծում է, որ շախմատն ու կառավարչի մասնագիտությունը շատ ընդհանուր եզրեր ունեն և հաճախ լրացնում են միմյանց:

Leave a Reply