Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ակադեմիայի մագիստրանտներն այս տարի ևս կուսանեն Զալցբուրգի համալսարանում

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի ևս երկու մագիստրանտ՝ Վահե Գասպարյանն ու Կարապետ Գևորգյանը, «Erasmus+ Key Action 1» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 15-ին կմեկնեն Ավստրիայի Հանրապետություն՝ ուսանելու Զալցբուրգ քաղաքի համալսարանի քաղաքագիտության դեպարտամենտում: Հիշեցնենք, որ երկու հաստատությունների միջև կնքված պայմանագրի հիման վրա ամբիոնն արդեն իսկ ունի ուսանողների փոխանակման փորձ. նախորդ տարի մագիստրանտների փոխանակման ծրագրով Զալցբուրգում սովորում էր ՀՀ ՊԿԱ մագիստրանտ Արման Հովհաննիսյանը:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի աշխատակազմը, Քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնը և բոլոր ակադեմիականները հաջողություն են մաղթում Ավստրիա մեկնող մագիստրանտներին՝ մաղթելով նոր գիտելիքներ և փորձի ձեռքբերում:

Նորություններ

Նոյեմբերի 21-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ նշվեց Ուսանողության միջազգային օրը…