Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա
Հայ շախմատիստուհի, միջազգային վարպետ, Հայաստանի կանանց կրկնակի չեմպիոն, ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի 1-ին կուրսի մագիստրանտ Սուսաննա Գաբոյանը հաղթող է ճանաչվել հունիսի 2-6-ը Նորվեգիայի Կրագերո քաղաքում անցկացված Skagerrak Kragero Chess կանանց շախմատի շրջանային մրցաշարում։
Մեր հայրենակիցը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և, առաջ անցնելով նորվեգացի և ուկրաինացի մասնակիցներից, գրավել է 1-ին տեղը։
Կառավարման ակադեմիայի ղեկավարությունը և անձնակազմը շնորհավորում են Սուսաննա Գաբոյանին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ: