Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ակադեմիայի այսօրվա շրջանավարտները վաղվա դեսպաններն են աշխատաշուկայում

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում հուլիսի 19-ին կրկին տոնական տրամադրություն էր:  Այս անգամ դիպլոմ էին ստանում ՀՀ  ՊԿԱ «Հանրային կառավարում», «Հանրային ֆինանսների կառավարում» և «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում»  կրթական ծրագրերի 96 շրջանավարտ:

Դիպլոմներ ստանալու կապակցությամբ շրջանավարտներին շնորհավորեց ՀՀ ՊԿԱ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Ղազեյանը: Նա հույս հայտնեց, որ Ակադեմիայում ուսումնառության ավարտով նրանց բոլորի կյանքում նոր փուլ կսկսվի, և որտեղ էլ աշխատեն, կտարբերվեն շատերից ու կփայլեն այստեղ ստացած մրցունակ գիտելիքներով:

«Դուք լինելու եք Կառավարման ակադեմիայի դեսպանները աշխատաշուկայում: Եվ որքան ավելի մեծ բարձունքների հասնեք, այնքան Ակադեմիան հպարտանալու առիթ կունենա»,- ասաց Խ. Ղազեյանը՝ հորդորելով մշտապես կապ պահպանել Ակադեմիայի հետ: Նա շրջանավարտներին կանաչ ճանապարհ մաղթեց և խնդրեց չմոռանալ, որ այստեղ իրենց սիրում են:

 

Նորություններ

2021-2022 ուս. տարվա մագիստրատուրայի ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա…