Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ակադեմիականները՝ Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված միջոցառման մասնակից

 

Հոկտեմբերի 2-ին «Մեգերյան կարպետ» ընկերության ձեռագործ գորգերի ցուցասրահ-թանգարանում տեղի ունեցավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից կազմակերպված Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված հանդիսությունը, որին մասնակցեցին նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Զբոսաշրջության կառավարում» կրթական ծրագրով սովորող մագիստրանտները: Այցը ոչ միայն ճանաչողական էր, այլև տեղեկատվական, քանի որ մագիստրանտները ևս մեկ անգամ համոզվեցին, որ տնտեսության զարգացման համար զբոսաշրջությունը ոչ միայն հզոր խթան է, այլև առաջնային դեր ունի միջմշակութային համագործակցության ամրապնդման, պատմամշակութային, ազգային ժառանգության և ավանդույթների պահպանման, ինչպես նաև խաղաղության և ազգային արժեքների փոխադարձ արժևորման հարցում: Միջոցառման ընթացքում հնչող ավանդական երգն ու պարը, հայկական հյուրասիրությունը հիանալի համադրվում էին տիրող տրամադրության և հայկական գորգերի հանրահռչակման միջոցով ազգայինն արժևորելու գաղափարի հետ:

Նորություններ

Արդի ժամանակաշրջանում արդիական են տեղեկատվական անվտանգության խնդիրների վերաբերյալ …..