Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ակադեմիականները մասնակցել են միջբուհական գիտաժողովի

Դեկտեմբերի 4-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Զբոսաշրջության կառավարում» կրթական ծրագրի երկրորդ կուրսի մագիստրանտները դասախոսի` ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, տ․գ․թ․ Գայանե Թովմասյանի հետ միասին մասնակցել են Եվրոպական համալսարանում կայացած «Զբոսաշրջությունը` 21-րդ դարի ֆենոմեն» միջբուհական գիտաժողովին։ Գայանե Թովմասյանը հանդես է եկել «Զբոսաշրջության ոլորտի կրթության կազմակերպման խնդիրները ՀՀ-ում» թեմայով զեկուցմամբ՝ ներկայացնելով զբոսաշրջության կրթության կազմակերպման, աշխատաշուկա-կրթություն կապի ապահովման խնդիրները, ուսանողների և շրջանավարտների շրջանում կատարած հարցման արդյունքները և առաջարկություններ՝ զբոսաշրջության կրթության բարելավման ուղղությամբ։

Մագիստրանտ Թամարա Ստեփանյանը ներկայացրել է «Գաստրոզբոսաշրջությունը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով զեկուցում, որի համահեղինակները իր համակուրսեցիներն են` Սիրանուշ Զաքարյանը և Սամվել Վանյանը։ Ելույթում ներկայացվել է գաստրոզբոսաշրջության էությունը, անհրաժեշտությունը, զարգացման միտումներն աշխարհում, ՀՀ գաստրոզբոսաշրջային ներուժը, ՀՀ ներգնա 100 զբոսաշրջիկների շրջանում կատարված հարցման արդյունքները մեր ազգային խոհանոցի վերաբերյալ, ինչպես նաև մագիստրանտների կողմից մշակված գաստրոզբոսաշրջային երթուղիները՝ հիմնվելով տարբեր տարածաշրջանների գաստրոզբոսաշրջային ռեսուրսների առկա ներուժի վրա։

Ակադեմիականներն գիտաժողովի ընթացքում ակտիվ մասնակցել են հարց ու պատասխաններին, քննարկումներին, մտքերի փոխանակմանը՝ զբոսաշրջության տարբեր տեսակների, ենթակառուցվածքների զարգացման քայլերի, քարտեզների ստեղծման, կայուն զբոսաշրջության հայեցակարգի ներդրման, պետական և մասնավոր հատվածների փոխգործակցության, մարկետինգային միջոցառումների իրականացման վերաբերյալ։

Գ․ Թովմասյանը նշեց, որ խիստ կարևոր է ուսանողների կողմից գիտահետազոտական աշխատանքների կատարումն ու մասնակցությունը գիտաժողովներին: Դրանց շնորհիվ կբարձրանա ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ մագիստրանտների կատարած վերլուծությունների, իսկ առաջիկայում նաև մագիստրոսական ավարտական աշխատանքների արդյունավետությունը:

Նորություններ

Շուրջ 20 տարի առաջ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (այն ժամանակ՝ ՀՀ կառավարման դպրոց) երրորդ հարկի ………