Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կառավարման ակադեմիան՝ կրկնակի մրցանակակիր

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիան տարվա լավագույն բուհ է ճանաչվել   «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա»  հասարակական կազմակերպության կողմից: Կազմակերպությունն այս տարի արդեն 7-րդ անգամ էր մրցանակաբաշխություն անցկացնում, որին մասնակցում էին ամենատարբեր ոլորտներում  իրենց նվիրումով, աշխատասիրությամբ,  տաղանդով ու մասնագիտական հմտություններով  աչքի ընկած և  հասարակության կողմից գնահատված անձինք, ինչպես նաև լավագույն համայնքներ, ընտանիքներ, կազմակերպություններ, հաստատություններ, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մրցանակաբաշխության կազմակերպիչների խոսքով՝ իրենց նպատակը լավ աշխատանքը խրախուսելն ու հանրայնացնելն է, դրա շնորհիվ հանրության վստահությունը բարձրացնելը,  նրան ապագայի հանդեպ հավատ ներշնչելը: 

2019  թվականի ԻՀՄԱ մրցանակաբաշխությունն անցկացվեց Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Մասնակիցների թիվը երեք տասնյակից ավելին էր:

Ուրախ ենք տեղեկացնելու, որ ոչ միայն ՀՀ պետական կառավարման ակադեմիան արժանացավ «Տարվա լավագույն բուհ» մրցանակին, այլև Կառավարման ակադեմիայի երկու ուսանող՝ Վարդան Կարապետյանն ու Նարե Վարդանյանը, ճանաչվեցին այս տարվա լավագույն իրավագետ ուսանողները: Այնպես որ ակադեմիականները հպարտանալու իրավունք ունեն կրկնակի մրցանակի համար:

 

Նորություններ

Օրերս հայ ընթերցողի սեղանին է հայտնվել «Ժամանակակից Ադրբեջան» տեղեկագիրքը, որի հեղինակները՝ թուրքագետ Վարուժան …