Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Զբոսաշրջության խնդիրների մասին՝ զբոսաշրջության կենտրոններում

Օրերս ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Զբոսաշրջության կառավարում» մագիստրոսի կրթական ծրագրով սովորողները իրենց դասախոսների՝ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի և Կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանի նախաձեռնությամբ արտալսարանային պրակտիկա անցկացրին Գառնիում և Գեղարդում: Նշված պատմական վայրերը դիտարկելով որպես զբոսաշրջային կենտրոններ՝ բնության գրկում անցկացրած «բաց դասի» ընթացքում ուսանողներն ու դասախոսները խոսեցին զբոսաշրջության ոլորտում պետության որդեգրած քաղաքականության, իրականացված և հետագա գործողությունների մասին, քննարկեցին ոլորտում առկա խնդիրները, մարտահրավերները, առաջնահերթություններն ու զարգացման միտումները:

Ուսանողները եղան նաև Խոսրովի արգելոցում, հիացան «Քարերի սիմֆոնիա» կամ «Բազալտե երգեհոն» կոչվող բնական հուշարձանով, բացահայտեցին բնության հրաշքները, վայելեցին հայկական խոհանոցը և հարստացրին գիտելիքների ու գործնական հմտությունների իրենց պաշարը՝ հետագայում ոլորտի զարգացման գործում ներդրում ունենալու անթաքույց ցանկությամբ:

 

 

Նորություններ

2018-2019 ուս. տարվա առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունվածների հետ պայմանագրերը կնքվում են 2018 թվականի օգոստոսի 20-ից սեպտեմբերի 7-ը ներառյալ: