Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Եռակողմ համագործակցության հուշագրի ստորագրում

 

2018թ. դեկտեմբերի 26-ին ստորագրվեց եռակողմ համագործակցության հուշագիր Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի միջև: Հուշագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար  Թոբիաս Վիթմանը և Կառավարման ակադեմիայի ռեկտոր  Արսեն Լոքյանը: 
Հուշագրի նպատակն է՝ համատեղ նախաձեռնությամբ վերափոխել և հարմարեցնել ԳՄՀԸ «Էկոհամակարգային ծառայությունների ինտեգրումը զարգացման պլանավորման գործընթացում» համաշխարհային դասընթացի ուղեցույցը և վերապատրաստման դասընթացը քաղաքացիական ծառայության պահանջներին և օգտագործել դրանք նոր քաղաքացիական ծառայության համակարգում։ Մասնավորապես, նշված ուղեցույցի և դասընթացի շրջանակներում նախապատրաստված նյութերն ու մոդուլները կներառվեն վերապատրաստման ծրագրերում։ 
Հուշագրի համաձայն՝ կողմերից յուրաքանչյուրը կապահովի իր կողմից ստանձնած պարտավորությունները:

Նորություններ