Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հանրային կապեր (PR)

Դասընթացի նկարագիրը

Դասընթացը ներկայացնում է հանրային կապերի էությունը, նպատակը և խնդիրները, գործունեության տարբեր ոլորտներում նրա առկայության անհրաժեշտությունը: Դասընթացի ժամանակ կներկայացվի ու կքննարկվի հանրային կապերի ոլորտի կարևորությունը, այն յուրացնելու համար անհրաժեշտ թեմաները, ինչպես նաև կբացահայտվի հանրային կապերի արդիականությունը հասարակական, քաղաքական, գործարար ու հանրային գործունեության այլ ոլորտներում:

Մասնակիցները կտիրապետեն PR-ի կիրառական գործիքներին, իրավիճակային վերլուծությունների արվեստին, PR ռազմավարության տեխնոլոգիաներին և մի շարք առանցքային հմտությունների ու կարողությունների:

 

Դասընթացի հիմնական թեմաները

  • Հանրային կապերի (PR) էությունը և ինստիտուտները
  • PR ծրագրերի պլանավորումը, հասարակական կարծիքի ուսումնասիրումը
  • PR–ի նպատակները, գործառույթները, սկզբունքները
  • Քաղաքացիների հետ անմիջական և միջնորդավորված շփումներ
  • Գրավոր նամակագրություն, ուղերձներ, հեռախոսային զանգեր
  • Լրատվական մեդիաներ, նորությունների լուսաբանում, համացանց
  • Ցուցահանդեսներ և կոնֆերանսներ
  • Իմիջի ձևավորում

 

Դասընթացի տևողությունը՝ 24 ժամ

Դասընթացի արժեք՝ 30.000 ՀՀ դրամ

Կորպորատիվ փաթեթի արժեքը (10-25 մասնակից)՝ 425.000 ՀՀ դրամ

Դասընթացի ավարտին տրվում է վկայական

Դասընթացին  մասնակցելու համար  կարող եք գրանցվել այստեղ

Լրացուցիչ  տեղեկությունների  համար  զանգահարել՝ (010) 22 89 34, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բարձրացման բաժին՝ Լիլիթ Չիչոյան, Մերի Մարգարյան: