Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Մեկնարկեց «Էկոհամակարգային ծառայությունների ինտեգրումը զարգացման պլանավորման գործընթացում» վերապատրաստման աննախադեպ դասընթացը համայնքի ղեկավարների և ավագանու անդամների համար

Կադրային քաղաքականությունը և այդ ուղղությամբ տարվող վերապատրաստումները առանցքային  նշանակություն ունեն ցանկացած երկրի բնականոն և կայուն զարգացման համար: Այս նկատառումներից ելնելով և համագործակցության  արդյունավետ աշխատանքի ակնկալիքով` դեռևս 2017 թ. նոյեմբերի 1-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (ՀՀ ՊԿԱ) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» (ԿԻԿ) ծրագրի միջև:

Շուրջ մեկ տարի տևած  աշխատանքները երկար սպասեցնել չտվեցին. համատեղ մշակվեց վերապատրաստման նոր ձևաչափ, որտեղ ԳՄՀԸ «Էկոհամակարգային ծառայությունների ինտեգրումը զարգացման պլանավորման գործընթացում» վերապատրաստման դասընթացը ամբողջովին համապատասխանեցվեց ՀՀ սոցիալ-տնտեսական և բնապահպանական խնդիրներին:

Այս մոտեցումը հնարավորություն է ընձեռում բարելավելու ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների համայնքների ղեկավարների և ավագանու անդամների գիտելիքներն ու հմտությունները կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների կառավարման բնագավառում,  ինչպես նաև թույլ է տալիս այդ գիտելիքները ներառել քաղաքականությունների և ռազմավարությունների մշակման գործընթացում:

Ծրագրի փորձնական մեկնարկը տրվել է ՀՀ Արագածոտնի մարզի խոշորացված երկու համայնքում՝ Ապարանում և Ծաղկահովտում: Երկու շաբաթ տևած ինտերակտիվ դասընթացները հնարավորություն տվեցին մասնակիցներին ևս մեկ անգամ գործնականորեն վերլուծելու սոցիալ-տնտեսական և բնապահպանական խնդիրների փոխկապակցվածությունը, գնահատելու այդ կապերը և մշակելու բնապահպանական խնդիրների առաջացումը կանխելու քաղաքականության տարբերակներ: Մասնակիցների ոգևորությունն ու ակտիվությունը վկայում են խնդիրների լուծման համար մշակվող գործիքակազմի հանդեպ մեծ հետաքրքրվածության մասին, գործիքակազմ, որը միտված է լիովին լուծելու մարզի առանցքային նշանակության խնդիրները:

Դասընթացները վարեցին Մերի Մարգարյանը, Հայկ Թադևոսյանը (ՀՀ ՊԿԱ) և Ալլա Բերբերյանը (ԳՄՀԸ):

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ այս ծրագիրը կշարունակվի գարնանը: Ծրագրում կընդգրկվեն նաև հանրապետության այլ համայնքներ ու մարզեր: Նախատեսվում է նման մոտեցմամբ հատուկ ձևաչափով վերապատրաստման դասընթացներ կազմակերպել նաև ՀՀ քաղաքացիական ծառայողների համար:

Նորություններ

Սեպտեմբերի 13-ին  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հյուրընկալեց գերմանական….