Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«Մարդկային ռեսուրսների կառավարում (Կառավարում)» մագիստրոսական ՆՈՐ կրթական ծրագիր

«Մարդկային ռեսուրսների կառավարում (Կառավարում)» մագիստրոսական նոր կրթական ծրագիրը նրանց համար է, ովքեր հասկացել են ժամանակակից աշխարհի մարտահրավերները, ովքեր աշխատում են բիզնեսի ոլորտում և առնչվում են անձնակազմի հետ, ովքեր ցանկանում են ունենալ պահանջված ժամանակակից մասնագիտություն և աշխատանք գտնել անմիջապես ավարտելուց հետո:

«Մարդկային ռեսուրսների կառավարում» կրթական ծրագրով սովորողների դասերն անցկացվելու են երեկոյան ժամերին: Այնպես որ կարող եք միաժամանակ աշխատել և սովորել:

Այս կրթական ծրագիրն ընտրած մագիստրանտները սովորելու են՝ ինչպես զարգացնել HR ռազմավարություն, ինչպես ընտրել ճիշտ կադր, ինչպես վարել կադրային աշխատանքը, ինչպես համալրել անձնակազմը: Կրթական ծրագիրը ներառում է նաև անձնակազմի զարգացում, մոտիվացիոն համակարգեր, անձնակազմի գնահատում, կադրային գործավարություն, իրավական ակտեր և մի շարք հմտությունների ուսուցում:

«Մարդկային ռեսուրսների կառավարում» կրթական ծրագրով սովորողների պրակտիկան կազմակերպվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում՝ մեկ ամսով: Պրակտիկան անցկացվելու է այն կազմակերպություններում, որտեղ զարգացած է HR ռազմավարությունը, այդ թվում՝ մասնավոր ընկերություններում և պետական կառույցներում:

Ովքե՞ր են սովորեցնելու: Դասավանդելու են այն մասնագետները, որոնք իրենց գիտելիքները արդեն իսկ հաջողությամբ ներդրել են գործնականում, ովքեր ունեն այս ոլորտում աշխատանքային փորձ և պատրաստ են այն փոխանցելու ՀՀ պետական կառավարման ակադեմիայում «Մարդկային ռեսուրսների կառավարում» կրթական ծրագրով սովորողներին, ինչպես նաև մեզ՝ այդ ծրագիրը շարունակ կատարելագործելու նպատակով:

Եվ այսպես՝ սա այն է, ինչ ցանկանում ես դո՛ւ, այո՛, հե՛նց դու… Ընտրի՛ր «Մարդկային ռեսուրսների կառավարում» կրթական ծրագիրը, ստացի՛ր պահանջված մասնագիտություն և պատասխանատվություն ստանձնի՛ր սեփական ապագայիդ, անկախ ու երջանիկ կյանքիդ համար:

Մանրամասները  հետևյալ հղմամբ` https://paara.am/home/dimord/yndunelutyun/.

Նորություններ

Սեպտեմբերի 13-ին  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հյուրընկալեց գերմանական….