Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՏՏ նախագծերի կառավարում

Դասընթացի նկարագիրը

Այս դասընթացը մասնակիցներին կօգնի ձեռք բերելու գիտելիքներ և գործնական հմտություններ ՏՏ նախագծերի կառավարման հիմնական սկզբունքների, նախագծի կառավարման փուլերի, գործիքների և մեխանիզմների վերաբերյալ։ Մասնակիցները կծանոթանան նախագծերի կառավարման տարբեր մեթոդոլոգիաների և կսովորեն արդյունավետ աշխատել իրական նախագծերում՝ օգտագործելով ծրագրային ապահովման ժամանակակից նախագծերի թիմերում լայն կիրառում ունեցող Scrum մեթոդոլոգիան։

 

Դասընթացի հիմնական թեմաները

  • ՏՏ նախագծերի կառավարման սահմանումն ու առանձնահատկությունները
  • ՏՏ նախագծի կենսացիկլը և կենսացիկլի յուրաքանչյուր փուլին բնորոշ գործողությունները
  • Նախագծի նախաձեռնում և պահանջների վերլուծություն
  • Նախագծի պլանավորում
  • Նախագծի տևողության, ջանքերի և ծախսերի գնահատում
  • Ռիսկերի կառավարում
  • Թիմի կառավարում
  • Որակի կառավարում, թեստավորում
  • Նախածգի իրականացման կառավարում
  • Նախագծի փակում և գնահատում
  • Նախագծի կառավարման գործիքները և մեխանիզմները, այդ թվում՝ MS Project, Jira և այլն
  • Նախագծի կառավարման մեթոդոլոգիաները
  • Մանրամասն ծանոթացում Scrum մեթոդոլոգիային

 

Դասընթացի տևողությունը՝ 20 ժամ

Դասընթացի արժեքը՝ 25.000 ՀՀ դրամ

Կորպորատիվ փաթեթի արժեքը (10-25 մասնակից)՝ 350.000 ՀՀ դրամ

Դասընթացի ավարտին տրվում է վկայական

Դասընթացին  մասնակցելու համար  կարող եք գրանցվել այստեղ

Լրացուցիչ  տեղեկությունների  համար  զանգահարել՝ (010) 22 89 34, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բարձրացման բաժին՝ Մերի Մարգարյան, Լիլիթ Չիչոյան: