Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Այցելություն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտե

 

Օրերս ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Զբոսաշրջության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրով սովորողներն այցելել էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտե: Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը սովորողներին ծանոթացրեց զբոսաշրջության ոլորտում Կոմիտեի կատարած աշխատանքներին: Ակադեմիականները ոլորտի պատասխանատուներին ուղղեցին իրենց հուզող հարցերը հյուրանոցային բիզնեսի, արգելոցների, հանրապետության տեսարժան վայրերում այցելությունների համար սահմանված գների և գնային քաղաքականության վերաբերյալ:  

Հավելենք, որ սույն այցը կազմակերպվել էր «Հայաստանի զբոսաշրջային ոլորտի ռեսուրսների կառավարում» առարկայի շրջանակում՝  դասախոս պ.գ.թ.,  դոցենտ Մարինե Գևորգյանի կողմից:

 

 

 

Նորություններ

Դեկտեմբերի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի….