Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հայցորդություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ

ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է

2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ

ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅԱՆ

 

ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ

 
Հ/Հ Դասիչ Մասնագիտություն Ուսման վարձը  
 
1. Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 500000 ՀՀ դրամ  
2. ԺԲ 00.02 Հանրային իրավունք 500000 ՀՀ դրամ  
3․ ԺԹ. 00.01 Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն 500000 ՀՀ դրամ  
4․ ԻԳ.00.02 Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ  500000 ՀՀ դրամ  
   Հայցորդ ձևակերպվելու համար դիմորդների փաստաթղթերը ընդունվում են ս.թ. մայիսի 25-ից մինչև հուլիսի 22-ը ներառյալ և ս.թ. սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ երկուշաբթի - ուրբաթ օրերին, ժամը 9:00 – 17:00։ Հայցորդ ձևակերպվելու համար դիմորդը անձամբ կամ նրա լիազորած անձի կողմից Ակադեմիայի գիտական գործունեության բաժին է ներկայացնում ռեկտորի անունով դիմում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
  1. անձը հաստատող փաստաթուղթ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիրը, նույնականացման քարտը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի կամ ժամանակավոր վկայականի պատճենը): Անձնագրի դեպքում ներկայացնել նաև սոցիալական քարտի պատճենը,
  2. բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  3. ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
  4. ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի),
  5. քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում),
  6. զինվորական գրքույկը և դրա պատճենը կամ զորակոչային տեղամասում կցագրման վկայականը և դրա պատճենը:
 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական գործունեության բաժին

ք. Երևան-0028, Կիևյան 8/1, հեռ. (010) 22-97-37

                 

Ակադեմիային կից հայցորդների ձևակերպումը մրցութային չէ: Հայցորդ ձևակերպվելու համար ընդունելության քննություններ չեն նախատեսվում: Ակադեմիային կից հայցորդների ձևակերպման գործընթացի մանրամասները շարադրված են «Ակադեմիային կից հայցորդների ձևակերպման կանոնակարգ» փաստաթղթում: ՀՀ պետական կառավարման ակադեմիային կից որպես հայցորդ կարող են ձևակերպվել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հավատարմագրված մասնագիտությունների շրջանավարտները, ովքեր ունեն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում, զբաղվում են ակտիվ գիտական գործունեությամբ, ունեն որոշակի գիտական արդյունքներ (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար անհրաժեշտ է փաստաթուղթ  կրթության համարժեքության մասին): Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Ակադեմիային կից որպես հայցորդ ձևակերպվում են միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի, համաձայնագրերի, առանձին կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ: Որպես հայցորդ ձևակերպվելու համար ակադեմիայի ռեկտորի անունով գրված դիմումը ներկայացվում է ասպիրանտուրայի բաժին: Հայցորդի կարգավիճակով լրիվ ժամկետ անցած անձինք երկրորդ անգամ իրավունք չունեն օգտվելու նույն մասնագիտությամբ հայցորդ ձևակերպվելու իրավունքից: Ատենախոսության թեման քննարկման է ընդունվում հայցորդի գրավոր դիմումի հիման վրա: Թեմայի հաստատման նպատակով հարցը քննարկվում է Ակադեմիայի համապատասխան մասնագիտական ամբիոնում, ապա` Ակադեմիայի գիտական խորհրդում: Ակադեմիայի ռեկտորը, հիմք ընդունելով մասնագիտական ամբիոնի եզրակացության հիման վրա Ակադեմիայի գիտական խորհրդի կողմից ընդունված որոշումը, հրամանագրում է հայցորդին` հաստատելով ատենախոսության թեման և գիտական ղեկավարին: Հայցորդներն ուսումնառության յուրաքանչյուր տարվա ավարտից հետո այդ տարում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն են ներկայացնում Ակադեմիայի համապատասխան մասնագիտական ամբիոն ատեստավորման նպատակով: Ատեստավորում չանցած հայցորդները ենթակա են հեռացման Ակադեմիայից: Հայցորդները հանձնում են որակավորման քննություններ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից հաստատված կարգին համապատասխան: Որակավորման քննությունները հանձնելու և ատենախոսությունն ավարտելու համար հայցորդներին հատկացվող առավելագույն ժամկետը 5 տարի Է: Հայցորդներն Ակադեմիայում անվճար օգտվում են լաբորատորիաներից, ուսուցման տեխնիկական միջոցներից, համակարգչային տեխնիկայից և գրադարանից: Ակադեմիայի ղեկավարությունն աջակցում է հայցորդներին և նրանց համար ստեղծում ատենախոսությունների վրա աշխատելու անհրաժեշտ պայմաններ:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից համատեղ կազմակերպված «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթացը հասավ վերջնագծին…