Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր

Գորիուն Սարգսի Ադամյան

 

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտորն ի պաշտոնե հանդիսանում է Ակադեմիայի գիտական խորհրդի և ռեկտորատի անդամ:

Վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտորի խնդիրներն ու գործառույթներն են՝

-Վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտորը իրականացնում է Ակադեմիայի ֆինանսատնտեսական վիճակի ուսումնասիրություն, պլանավորում, գնահատում,

-Ակադեմիայում իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքների ծրագրում, կազմակերպում և հսկում, այդ Աշխատանքների կատարմանը Ակադեմիայի ստորաբաժանումների աշխատողներին և այլ շահագրգիռ անձանց ներգրավում,

-Ակադեմիայի ֆինանսական և տնտեսական գործունեության, շենք, շինությունների և ենթակառուցվածքների շահագործման, մատակարարման, ինժեներական, հակահրդեհային, մաքրման, հեռախոսակայանների, ավտոտնտեսության, ճաշարանի և այլ ստորաբաժանումների աշխատանքների համակարգում,

– Ակադեմիայի նյութատեխնիկական միջոցների ձեռքբերման տարեկան ծրագրի նախագծի կազմում,

– Ակադեմիայի տարեկան ֆինանսատնտեսական ծրագրի, եկամուտների և ծախսերի նախահաշվի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,

–  Ակադեմիայի շենքի և գույքի պահպանման, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման, սանիտարահիգիենիկ  ու բարեկարգ վիճակի, հակահրդեհային պաշտպանության  համար միջոցների ձեռնարկում,

– Ակադեմիայի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների համակարգում,

– Ակադեմիայի վարչական շենքի պահակային ծառայության աշխատանքների համակարգում,

– Ակադեմիային սպասարկող ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական զննման աշխատանքների համակարգում,

– ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարման աշխատանքների կազմակերպում, դրանց խնայողաբար օգտագործման ապահովման ուղղությամբ հսկողություն իրականացնում,

– կաթսայատների անխափան և  անվտանգ շահագործման կազմակերպում, այդ աշխատանքների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնում