Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կառավարման ամբիոն

Վիլեն Վիկտորի Խաչատրյան

 Կառավարման ամբիոնի վարիչ,

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնի ձևավորման պատմությունն սկսվել է 2002 թվականից, երբ գործող երկու կրթաբլոկների («Պետական կառավարման կազմակերպման հիմունքներ» և «Կառավարման տնտեսության հիմունքներ») միացման արդյունքում  2002 թվականին հիմնադրվեց հանրային կառավարման ամբիոնը: 2006 թվականին այն վերակազմակերպվեց հանրային կառավարման և հանրային ֆինանսների ամբիոնի: 2015 թվականին ամբիոնը վերանվանվեց հանրային կառավարման, 2017 թվականին՝ կառավարման։

 «Պետական կառավարման կազմակերպման հիմունքներ» կրթաբլոկը ղեկավարել են`

1996-1997թթ.` տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Օրդյանը,

1997-2002թթ.` տնտեսագիտության թեկնածու Դավիթ Թումանյանը:

«Կառավարման տնտեսության հիմունքներ» կրթաբլոկը 1997-2002թթ. ղեկավարել է տնտեսագիտության թեկնածու Ռուդիկ Հարոյանը:

         Կառավարման ամբիոնը ղեկավարել են (ամբիոնի վարիչներ են եղել)՝

2002-2006թթ.՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սուվարյանը,

2006-2007թթ`. տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կամո Հովհաննիսյանը,

2007-2018 թթ.՝ աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գրիշա Գսպոյանը,

2018 թվականից՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վիլեն Խաչատրյանը:

Ամբիոնը Կառավարում մասնագիտությամբ մագիստրոսներ է պատրաստում՝ Հանրային կառավարում, Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում, Հանրային ֆինանսների կառավարում, Զբոսաշրջության կառավարում (առկա և հեռակա),   Գործարար վարչարարություն /առկա և հեռավար(ՀՀ ՊԿԱ և ՀՀ ԳԱԱ համատեղ դիպլոմի շնորհմամբ)/, Էլեկտրոնային հանրային կառավարում /առկա (միջազգային կրկնակի դիպլոմ)/ կրթական ծրագրերով, ինչպես նաև Ֆինանսներ մասնագիտությամբ՝ Ապահովագրական գործ (առկա և հեռակա) կրթական ծրագրով:  

Ամբիոնի խնդիրներն ու նպատակները

Ամբիոնի գլխավոր խնդիրը մագիստրանտների, ասպիրանտների, հայցորդների որակյալ ուսուցման և պաշտոնական առաջխաղացման հնարավորության բարձրացումն է նրանց համար, ովքեր ձգտում են հասնելու մասնագիտական բարձր կարողունակության և իրենց հետագա աշխատանքային գործունեությունն իրականացնելու են մենեջմենտի և հանրային կառավարման ոլորտներում:

Ամբիոնի բարձրակարգ պրոֆեսորադասախոսական կազմի և անընդհատ կատարելագործվող ուսումնական պլանների և դասավանդման մեթոդների շնորհիվ մագիստրանտները ոչ միայն ձեռք են բերում արդիական տեսական գիտելիքներ և կառավարչական հմտություններ, այլև դրանք ամրապնդում են կառավարչական և գիտահետազոտական պրակտիկաների ընթացքում, որոնք կազմակերպվում են պետական կառավարման, օրենսդիր, դատական մարմիններում և այլ համապատասխան կազմակերպություններում:

Առաջնորդվելով բարձրագույն կրթության համար սահմանված պետական չափորոշիչներով` ամբիոնը շարունակ թարմացնում է դասավանդվող առարկայական ծրագրերը` դրանք համապատասխանեցնելով կառավարման տվյալ ոլորտում գիտության վերջին նվաճումներին և աշխատաշուկայի պահանջներին:

Կառավարման ամբիոնը պատրաստում է բարձր որակավորում ունեցող արհեստավարժ մասնագետներ, որոնք տիրապետում են կառավարման հիմնարար և կիրառական գիտելիքների ու գիտահետազոտական մեթոդների, ինչը հնարավորություն է տալիս աշխատաշուկայում լինելու առավել մրցունակ և ունենալու մասնագիտական ու պաշտոնեական առաջխաղացում:

Կառավարման ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված են հանրապետության առաջնակարգ բուհերի բարձրորակ մասնագետներ, ինչպես նաև պետական կառավարման համակարգում աշխատանքի մեծ փորձ ունեցող, բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցրած կամ ներկայումս պաշտոնավարող մասնագետներ:

Ստորև ներկայացված աղյուսակն արտացոլում է ամբիոնի կողմից դասավանդվող առարկաներն ու  դասընթացները ըստ կրթական ծրագրերի*: 

 

Առարկաներ և դասընթացներ Դասախոսներ
Կրթական ծրագիր՝ Հանրային կառավարում
1.       Կայուն զարգացման հիմնախնդիրները Գրիշա Գսպոյան
2.      Մարդկային ռեսուրսների կառավարում Գրիշա Գսպոյան
3.      Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն Գրիշա Գսպոյան
4.      Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդի հիմնախնդիրները Խոսրով Հարությունյան
5.      Ռազմավարական կառավարման արդի հիմնախնդիրները Գորիուն Ադամյան
6.     Հանրային ծառայության համակարգի հիմնախնդիրները ՀՀ-ում Մանվել Բադալյան
7.      Կառավարչական վերլուծություն Համլետ Գասպարյան
8.     Տնտեսության պետական կարգավորման հիմնախնդիրները Գարեգին Շմավոնյան
9.     Պետական կառավարման հիմնախնդիրները Աշոտ Զալինյան
10.   Կառավարչական որոշումների ընդունում Գայանե Թովմասյան
11.     Հարկաբյուջետային քաղաքականություն Պավել Սաֆարյան
12.    Մենեջմենտի արդի հիմնախնդիրներ Գագիկ Ասլանյան
13.    Նորամուծությունների և ներդրումների կառավարում Թերեզա Խեչոյան
14.    Մասնագիտական օտար լեզու Թերեզա Խեչոյան
15.    Իրավական ակտերի մշակման մեթոդաբանություն Գայանե Հովհաննիսյան
16.   Պետական գույքի կառավարում Աշոտ Մարկոսյան
17.    Մակրոտնտեսական կարգավորման արդի հիմնախնդիրները Գայանե Ավագյան

Քնարիկ Վարդանյան

18.   Ճգնաժամային կառավարում Համլետ Մաթևոսյան
19.   Ծրագրի և քաղաքականության գնահատատում, մոնիտորինգ Մասիս Պողոյան
20.   Հանրային քաղաքականության վերլուծություն Մասիս Պողոյան
Կրթական ծրագիր՝ Հանրային ֆինանսների կառավարում
1.       Պետական կառավարման հիմնախնդիրները Աշոտ Զալինյան
2.      Հանրային ծառայության համակարգի հիմնախնդիրները ՀՀ-ում Մանվել Բադալյան
3.      Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդի հիմնախնդիրները Խոսրով Հարությունյան
4.      Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն Գրիշա Գսպոյան
5.      Ռազմավարական կառավարման արդի հիմնախնդիրները Գորիուն Ադամյան
6.     Գանձապետական համակարգի կառավարման հիմնախնդիրները Արթուր Մաթևոսյան
7.      Ֆինանսական շուկայի պետական կարգավորման հիմնախնդիրները Թաթուլ Մանասերյան
8.     Հանրային ֆինանսների կառավարման հիմնախնդիրները Հովհաննես Ավետիսյան
9.     Տնտեսության պետական կարգավորման հիմնախնդիրները Գարեգին Շմավոնյան
10.   Դրամավարկային քաղաքականության արդի հիմնախնդիրները Մանիշակ Գրիգորյան
11.     Մարդկային ռեսուրսների կառավարում Գրիշա Գսպոյան
12.    Կայուն զարգացման հիմնախնդիրները Գրիշա Գսպոյան
13.    Պետական գնումներ և վերահսկողության մեխանիզմներ Կարեն Բրուտյան Վահան Պապիկյան
14.    Ներքին և արտաքին աուդիտ Խաչիկ Փափազյան

Կարեն Առուստամյան

15.    Պետական գույքի կառավարում Աշոտ Մարկոսյան
16.   Հարկաբյուջետային քաղաքականություն Պավել Սաֆարյան
17.    Կորպորատիվ ֆինանսներ Աշոտ Գրիգորյան
18.   Էկոնոմետրիկա Աշոտ Գրիգորյան
Կրթական ծրագիր՝ Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում
1.       Հանրային ծառայության համակարգի հիմնախնդիրները ՀՀ-ում Մանվել Բադալյան
2.      Կառավարչական որոշումների ընդունում Գայանե Թովմասյան
3.      Պետական կառավարման հիմնախնդիրները Աշոտ Զալինյան
4.      Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն Գրիշա Գսպոյան
5.      Պետական գնումներ և վերահսկողության մեխանիզմներ  
6.     Ռազմավարական կառավարման արդի հիմնախնդիրները  
7.      Ներդրումների պետական կարգավորում  
8.     Հանրային քաղաքականության մշակում  
9.     Հակակոռուպցիոն պետական քաղաքականություն  
10.   Ծրագրի և քաղաքականության գնահատատում, մոնիտորինգ  
11.     Մարդկային ռեսուրսների կառավարում  
12.    Պետական գույքի կառավարում  
13.    Տարածքային համաչափ կայուն զարգացում  
14.    Պետական և համայնքների ֆինանսների կառավարման արդի հիմնախնդիրները (հարկաբյուջետային քաղաքականություն)  
15.    Համայնքային զարգացման ծրագրեր և հիմնախնդիրներ  
16.   Համայնքային ծառայությունների մատուցման կազմակերպումը և կառավարումը  
17.    Սոցիալական ոլորտի կառավարում  
18.   Արտակարգ իրավիճակների կառավարում  
Կրթական ծրագիր՝ Զբոսաշրջության կառավարում
1.       Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն Գրիշա Գսպոյան
2.      Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ռեսուրսների կառավարում Մարինե Գևորգյան
3.      Զբոսաշրջության մենեջմենտ Գայանե Թովմասյան
4.      Զբոսաշրջության տնտեսագիտություն Նարինե Էլիզբարյան
5.      Զբոսաշրջության մարկետինգ Զարմինե Զեյթունցյան
6.     Մարդկային ռեսուրսների կառավարումը զբոսաշրջության ոլորտում  
7.      Զբոսաշրջության պետական կարգավորում  
8.     Զբոսաշրջության քաղաքականության վերլուծություն  
9.     Սպառողի վարքագիծ /հոգեբանություն/ և բրենդինգ  
10.   Գործարար հաղորդակցությունը և էթիկան զբոսաշրջության ոլորտում  
11.     Զբոսաշրջային կենտրոնների /դեստինացիաների/ կառավարում  
12.    Ներդրումների կառավարումը զբոսաշրջության ոլորտում  
13.    Ծրագրերի կառավարում  
14.    Էլեկտրոնային զբոսաշրջություն  
15.    Զբոսաշրջության ոլորտի ֆինանսների կառավարում  
16.   Զբոսաշրջության ռիսկերի և ճգնաժամերի կառավարում  
17.    Զբոսաշրջային պրոդուկտի /արդյունքի/ մշակում  
18.   Կայուն զբոսաշրջություն  
19.   Գործարար զբոսաշրջության  (MICE) կազմակերպում և կառավարում  
20.   Հյուրանոցների և ռեստորանների կառավարում  
21.    Գաստրոտուրիզմի և փառատոների կառավարում      
22.    Ջերմային և սպա կենտրոնների զարգացում և կառավարում  
Կրթական ծրագիր՝ Գործարար վարչարարություն (առկա)
1.        Հաշվապահական հաշվառում և հարկում Վրեժ Մխիթարյան
2.        Բիզնեսի ռազմավարություն Ամալյա Սարիբեկյան
3.        Մարկետինգի կառավարում Վահրամ Գերմանյան
4.        Ֆինանսների հիմունքներ Աշոտ Գրիգորյան
5.        Գործարար անգլերեն Գայանե Հակոբյան

Գայանե Հարությունյան

6.        Գործարար բանակցություններ Արմեն Արզումանյան
7.        Մարդկային ռեսուրսների և տաղանդների կառավարում Աննա Մաքսուդյան
8.        Կազմակերպության կառավարում Արտակ Մելքոնյան
9.        Նախագծերի կառավարում  
10.    Բիզնեսի գործընթացների կառավարում  
11.    Էլեկտրոնային բիզնեսի կառավարում  
12.    Ձեռնարկատիրական խաղեր  
13.    Լոգիստիկ կառավարում  
14.    Բիզնեսի վերլուծություն  
15.    Բիզնես, պետություն և հասարակություն  
16.    Վաճառքների կառավարում  
17.    Կառավարչական հաշվառում  
18.    Մոդելավորում և վերլուծություն կառավարիչների համար  
19.    Կորպորատիվ ֆինանսների կառավարում  
20.    Ֆինանսական վերահսկողություն և աուդիտ  
21.    Ֆինանսների և ներդրումների վերլուծություն  
22.    Բիզնեսի իրավական սպասարկում  
23.    Գործարար բանակցություններ  
24.    Առաջնորդություն  
25.    Մարկետինգային հաղորդակցություն և գովազդ  
Կրթական ծրագիր՝ Գործարար վարչարարություն (հեռավար)
1.        Գիտական հետազոտության մեթոդաբանություն Խաչատուր Բեզիրջյան
2.        Մարդկային ռեսուրսների և տաղանդների կառավարում  
3.        Մարկետինգի կառավարում Վահրամ Գերմանյան
4.        Գործարար փաստաթղթաշրջանառություն Գայանե Հովհաննիսյան
5.        Տեղեկատվական կառավարում Արմենակ Այվազյան
6.        Գործարարական իրավունք Արմեն Եզեկյան
7.        Էլեկտրոնային բիզնես Քնարիկ Վարդանյան
8.        Գործարար հաղորդակցություն Սիրվարդ Բեզիրջյան
9.        Գործարար բանակցություններ Լաուրա Պետրոսյան
10.    Բանկային գործ Արսեն Եղիկյան
11.    Բիզնեսի ռազմավարություն Գորիուն Ադամյան
12.    «Բիզնես, պետություն և հասարակություն» փոխգործակցության իրավական կարգավորումը Հասմիկ Ստեփանյան
13.    Համակարգչային հմտություններ գործարար կառավարիչների համար Աննա Ղուշչյան
14.    Գործարար ռիսկերի կառավարում Կարեն Սարգսյան
15.    Նախագծերի կառավարում Արամ Սիմոնյան
16.    Թվային մարկետինգ Նարինե Մանուկյան
17.    Նորարարությունների կառավարում Զարա Մկրտչյան
18.    Մասնագիտական օտար լեզու Արուսյակ Հարությունյան
19.    Սթրեսի կառավարում Նաիրա Հակոբյան
20.    Տնտեսական մրցակցության իրավական պաշտպանությունը Սիմոն Բաբայան
21.    Կառավարման տեսության արդի հիմնախնդիրները Վիլեն Խաչատրյան
22.    PR  և գովազդ Նարինե Վարդանյան
23.    Տնտեսական դիվանագիտություն Արմեն Արզումանյան
24.    Լոգիստիկ համակարգերի կառավարում Մարո Մարտիրոսյան
25.    Աուդիտ և ֆինանսական վերահսկողություն Խաչիկ Փափազյան
26.    Աշխարհատնտեսական տնտեսագիտություն Սմբատ Աղայան

* «Էլեկտրոնային հանրային կառավարում» և «Ապահովագրական գործ» կրթական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը կլրացվի ընդունելության արդյունքում համապատասխան խմբեր ձևավորվելուց հետո:

Ուսումնառության ընթացքում ամբիոնի մագիստրանտները համապատասխան գիտելիքներ են ստանում նաև Ակադեմիայի մյուս` իրավագիտության, քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության, կառավարման հոգեբանության, ինչպես նաև լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնների կողմից դասավանդվող առարկաների և դասընթացների միջոցով:

ՀՀ պետական կառավարման ակադեմիան ունի ասպիրանտուրա (առկա և հեռակա ուսուցմամբ) և հայցորդություն: Ամբիոնի ասպիրանտներն ու հայցորդները թեկնածուական ատենախոսություններ են պատրաստում Ը.00.02 – «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ:

Էլ. փոստ` vilen.khachatryan@paara.amkhachatryanvilen1981@yahoo.com