Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Արարողակարգ

Պատվիրակությունների ընդունում

Միջազգային համագործակցության և արտաքին կապերի բաժինը համակարգում է օտարերկրյա պատվիրակությունների և անհատների այցերը: Բաժինն աջակցում է նաև Ակադեմիայի գործընկեր հաստատությունների և այլ կրթական, հետազոտական կենտրոնների, ֆակուլտետների, դպրոցների պատվիրակությունների այցելությունների կազմակերպմանը և տրամադրում համապատասխան խորհրդատվություն:

  Օտարերկրյա գործուղումներ

Բաժինը համակարգում է Ակադեմիայի այն օտարերկրյա գործուղումները, որոնք նպատակաուղղված են ընդլայնելու Ակադեմիայի միջազգային համագործակցության շրջանակները, կազմակերպելու հանդիպումներ և խորհրդակցություններ ռազմավարական գործընկերների հետ, իրականացնելու համատեղ ծրագրեր և Ակադեմիայի ռազմավարության ծրագրից բխող այլ գործունեություն:

Օտարերկրյա պետություններ գործուղումներն իրականացվում են.

 

Ակադեմիան ներկայացնող պատվիրակությունները կամ անհատները օտար երկիր գործուղման թույլտվություն ստանալու համար պետք է լրացնեն զեկուցագիր, իսկ գործուղումից վերադառնալուց հետո ներկայացնեն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն համապատասխան ժամկետներում:

Հանրային նշանակության միջոցառումներ

Ակադեմիայում կազմակերպվող հանրային նշանակության միջոցառումներ են.