«Սա Ձեր վաստակի համեստ գնահատականն է»: Այս խոսքերը ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանն ուղղել է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ՊԿԱ գիտական գործունեության բաժնի խմբագիր Լավրենտի Միրզոյանին` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից նրան հանձնելով Մովսես Խորենացու մեդալը։
Կառավարման ակադեմիայի աշխատակազմը սրտանց շնորհավորում է իր աշխատակցին՝ Լավրենտի Միրզոյանին, պետական բարձր պարգևի արժանանալու կապակցությամբ, մաղթում առողջություն և նորանոր արարումներ իր ազգանվեր ու հայանպաստ գործում։