Հունիսի 21-ից 23-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել VII միջազգային Նևսկիի ֆորումը՝ «Ռուսաստանի դերը բազմաբևեռ աշխարհի ձևավորման մեջ. մարտահրավերներ, հնարավորություններ, հեռանկարներ, կառավարչական որոշումներ» խորագրով։ Ֆորումին մասնակցել է ՀՀ ՊԿԱ գիտական գործունեության բաժնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոնա Պողոսյանը: Նա «Ժամանակակից կառավարչի ստեղծարարության հոգեբանական ուսումնասիրություն» զեկույցով հանդես է եկել «Սոցիալական իմաստներ և նույնականացումներ. ժամանակակից մարդու արժեքները» սեկցիայում, ինչպես նաև մասնակցել է ԱՊՀ երկրների պետական կառավարման ակադեմիաների ցանցային տեխնոլոգիաների ակադեմիայի ներկայացուցիչների կլոր սեղան-քննարկմանը:
