Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի և «Արփինետ» ընկերության նախաձեռնությամբ 2023 թ. հունիսի 5-ին կմեկնարկի «Թվային վստահություն և կիբեռանվտանգություն» խորագրով դասընթացը։
Դասընթացի նպատակն է բարձրացնել հասարակության վստահությունը թվային լուծումների նկատմամբ, ընդլայնել դրանց գիտակից օգտագործումը և ավելի արդյունավետ դարձնել կիբեռհանցագործությունների դեմ պայքարը։ Հատուկ ուշադրություն կդարձվի անձնական տվյալների պաշտպանության մասին հանրության լայն իրազեկմանը։
Դասընթացի թեմաներն են՝
- Թվային գրագիտության կարևորությունն արդի աշխարհում
- Ժամանակակից տեխնոլոգիաների դերակատարությունը պատերազմական իրավիճակներում
- Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ առցանց հափշտակություններ
- Մետավերս և բլոկջեյն տեխնոլոգիաների կիրառմամբ հանցագործություններ
- Անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում
- Անձնական տվյալների պաշտպանությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համատեքստում
- Կիբեռհիգիենա
Դասերը կանցկացվեն ժամը 18։30-21:20՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։ Դասընթացի տևողությունը՝ 32 ժամ։
Դասաժամերի հաշվարկն իրականացվում է ակադեմիական ժամերով։ Մեկ ակադեմիական ժամը սահմանվում է 40 (քառասուն) րոպե։ Մեկ դասաժամը միավորում է 2 (երկու) ակադեմիական ժամ։
Դասընթացը կազմակերպվում է վճարովի հիմունքներով, մասնակցության վճարը՝ 55 000 ՀՀ դրամ:
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրվի հավաստագիր։ Հաջողությամբ ավարտելու համար սովորողը պետք է ներկա լինի և մասնակցի նախատեսված դասաժամերի 80%-ին, կազմակերպվող քննարկումներին, խմբային աշխատանքներին և առաջադրված խնդիրների լուծմանը:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտ https://tnyl.in/arpinet_llc
Դիմումներն ընդունվում են մինչև 2023 թվականի հունիսի 2-ը, ժամը 18։00-ն։ Դիմորդների հետ կապ կհաստատվի մինչև 2023 թվականի հունիսի 5-ը։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմորդները կարող են դիմել ՀՀ պետական կառավարման ակադեմիա՝ զանգահարելով 010 22-89-34 հեռախոսահամարով: