Կառավարման ակադեմիայի մագիստրանտը՝ շախմատի առաջնության փոխչեմպիոն

327030247_1232489097704154_5723239156577777052_n

ՀՀ ՊԿԱ «Քաղաքագիտություն» մասնագիտության 2-րդ կուրսի մագիստրանտ Սուսաննա Գաբոյանը 2-րդ տեղն է զբաղեցրել է Հայաստանի կանանց 78-րդ առաջնությունում։

Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կայացել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների հաղթողների պարգևատրման արարողությունը։

Կանանց առաջնության հաղթողներին և մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

«Շախմատն իսկապես այն քիչ մարզաձևերից է, որտեղ Հայաստանի չեմպիոնի տիտղոսը շատ լուրջ նվաճում է,- ասել է նա։- Սա մեր ձեռքբերումն է։ Շատ լավ է, որ ունենք այսքան ուժեղ շախմատիստներ»:

Կառավարման ակադեմիայի ղեկավարությունը և անձնակազմը շնորհավորում են շախմատիստուհի, միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ ինչպես շախմատի, այնպես էլ քաղաքագիտության ոլորտում:

Leave a Reply