ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
2023-2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ
ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Հ/Հ | Դասիչ | Մասնագիտություն | Ուսման վարձը | |
1. | Ը.00.02 | Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում | 500000 ՀՀ դրամ | |
2. | ԺԲ 00.02 | Հանրային իրավունք | 500000 ՀՀ դրամ | |
3․ | ԺԹ. 00.01 | Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն | 500000 ՀՀ դրամ | |
4․ | ԻԳ.00.02 | Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ | 500000 ՀՀ դրամ |
Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ս/թ սեպտեմբերի 4-ից մինչև սեպտեմբերի 29-ը ներառյալ, երկուշաբթի – ուրբաթ օրերին, ժամը՝ 10:00 – 17:00 ընկած ժամանակահատվածում: Մասնագիտական քննության հանձնումը՝ հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 6-ը ներառյալ։
Ասպիրանտուրա ընդունվելու համար դիմորդը անձամբ կամ նրա լիազորած անձը Ակադեմիայի գիտական գործունեության բաժին է ներկայացնում ռեկտորի անունով դիմում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
- անձը հաստատող փաստաթուղթ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիրը, նույնականացման քարտը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի կամ ժամանակավոր վկայականի պատճենը), սոցիալական քարտի պատճենը,
- բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
- օտար լեզվի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
- ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
- ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի),
- քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում),
- զինվորական գրքույկը և դրա պատճենը կամ զորակոչային տեղամասում կցագրման վկայականը և դրա պատճենը:
- մրցույթին մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար սահմանված գումարը (5.000 ՀՀ դրամ) վճարելու վերաբերյալ անդորրագիրը։
Վճարման կարգը.
«ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ
ՀՀ ՖՆ գործառնական վարչություն, Երևանի թիվ 1 ՏԳԲ
Հ/Հ 900018005646
ՀՎՀՀ 00035088
Նպատակի դաշտում նշել դիմորդի անունը, ազգանունը, հայրանունը, «Ընդունելություն Ասպիրանտուրա»
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական գործունեության բաժին
ք. Երևան-0028, Կիևյան 8/1, 3-րդ հարկ, 314 սենյակ, հեռ. (010) 22-97-37