Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ֆուտբոլային իրարանցում ՀՀ ՊԿԱ-ում

Սեպտեմբերի 20-ին ՀՀ ՊԿԱ ՈւԽ-ի սպորտի հանձնաժողովի նախաձեռնությամբ խուլ և համրերի միության սպորտային դահլիճում տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում՝ ՀՀ ՊԿԱ-ի ուսանողների և դասախոսների թիմերի միջև: Ֆուտբոլային խաղն ընթացավ հետաքրքիր և աշխույժ մթնոլորտում: Թիմերին երկրպագում էին ակադեմիայի և՛ սովորողները, և՛ դասախոսներն ու աշխատողները: Հանդիպումն ավարտվեց ՀՀ ՊԿԱ-ի դասախոսների  թիմի հաղթանակով: Այս խաղով մեկնարկվեց ակադեմիայում կազմակերպվելիք տարբեր սպորտային միջոցառումների սկիզբը, որը կկրի շարունակական բնույթ:

Նորություններ

2019-2020 ուս. տարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման հարցազրույցի արդյունքները…