Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ֆինանսական համահարթեցման մեխանիզմի զարգացումը Հայաստանում

   Նոյեմբերի 23-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում «Ֆինանսական համահարթեցման մեխանիզմի զարգացումը Հայաստանում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը: Նա ներկայացրեց ֆինանսական համահարթեցման արդի համակարգի նկարագիրը` թերություններն ու բացթողումները, ինչպես նաև առաջարկվող ֆինանսական համահարթեցման նոր համակարգի հայեցակարգը, համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների հաշվարկման մեթոդաբանությունը: Քննարկումներ ծավալվեցին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ  օրենքի նախագծի շուրջ:  Հետաքրքիր  և  արդյունավետ դասախոսության ընթացքում ևս մեկ անգամ կարևորվեց համայնքները համապատասխան ֆինանսական ռեսուրսներով ապահովելու խնդիրը`  որպես տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման կարևոր պայման:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիան և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը սեպտեմբերի 15-ից իրականացնում են «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթացը…