Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Քաղաքական լիդերության դասընթացներ պետական կառավարման ակադեմիայում

   2013 թվականի փետրվարի 4-ից ՀՀ ՊԿԱ քաղաքագիտության (քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության) ամբիոնը կազմակերպել է քաղաքական լիդերության դասընթացներ: Մասնակիցները ՀՀ ՊԿԱ հանրային կառավարման, քաղաքագիտության և իրավագիտության մագիստրանտներն ու հայցորդներն են: Մինչ այժմ դասընթացի շրջանակներում դիտարկվել են «Լիդերության ոճերը», «Թիմի ստեղծում», «Ժամանակի կառավարում», «Քաղաքականություն, իշխանություն և ազդեցություն» թեմաները: Միևնույն ժամանակ մասնակիցներն ուսումնասիրել են նմանօրինակ դասընթացների առաջատար, ամերիկացի մասնագետ Ռ. Շառմայի «Լիդերություն` առանց տիտղոսի» վերտառությամբ մանիֆեստը, ինչպես նաև Ու. Ջեյմսի կողմից առաջնորդ դառնալու համար մշակված մտավոր վարպետության 7 հավերժական օրենքները:

  Դասընթացները կշարունակվեն ևս մեկ շաբաթ: Նախատեսված է ուսումնասիրել «Լիդերը` որպես փոփոխությունների պատասխանատու, բանակցող, ինքնանախածանցի սկզբունքով գործողություն ծավալող, հռետոր դերակատար», «Միջանձնային հաղորդակցման հմտություններ» թեմաները: Դասընթացի մասնակիցներից յուրաքանչյուրը կներկայացնի իր նախընտրած լիդերներից մեկին:

  Ծրագիրը նախատեսված է անցկացնել 32 ժամով, որի ավարտից հետո տրվելու են մասնակցության հավաստագրեր: Դասընթացի երկրորդ մակարդակը կիրականացվի այս տարվա ապրիլ ամսին:  

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայի 2021-2022 ուս. տարվա հեռակա ուսուցման ընդունելության…