Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ցուցահանդես ՀՀ ՊԿ ակադեմիայում

 

    Մայիսի 11-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում կազմակերպվել էր էքսպո՝ «Հոգեբանություն և նոր տնտեսական հարաբերություններ» խորագրով: Միջոցառումը նախաձեռնել էր Ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնը Երևանի պետական համալսարանի ընդհանուր հոգեբանության ամբիոնի հետ համատեղ: Ցուցահանդեսին մասնակցում էին ՀՀ կառավարման ակադեմիան, մի քանի բուհեր,  հոգեբանական 5 կենտրոն:

   Ներկաներին ողջունեց ՀՀ ՊԿ ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը՝ հույս հայտնելով, որ այս միջոցառումը կամրապնդի միջբուհական կապերը, համատեղ աշխատելու նախադրյալներ կստեղծի:

 Միջոցառմանը մասնակցող կազմակերպություններն առանձին տաղավարներում այցելուներին ներկայացրեցին իրենց գործունեության մասին պատմող գրքույկներ, բուկլետներ, պաստառներ, ծանոթացրեցին իրենց կողմից մատուցվող հոգեբանական ծառայություններին: Մասնակիցներին տրված էր նաև տեսանյութ ցուցադրելու հնարավորություն:

  Առաջին անգամ կազմակերպվող այս ցուցադրության կազմակերպիչների համոզմամբ` միջոցառումը հատկապես հիանալի հնարավորություն էր կառավարման և կազմակերպչական հոգեբանության մագիստրատուրայի ուսանողների համար` ինքնադրսևորվելու, ուսման ընթացքում ձեռք բերած գիտելիքները բակալավրիատի ուսանողներին փոխանցելու և նրանց մասնագիտական կողմնորոշմանն աջակցելու առումով:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բաժինն իրականացրեց «ՀՀ տարածքային ……