Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Տեղեկատվություն

   2012 թվականի սեպտեմբերի 5-ին «ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ծրագրերի իրականացման գրասենյակի և «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ի միջև կնքված թիվ 11/12 – I Q A դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում  «Որակի ապահովման ներբուհական համակարգի ներդրման կամ դրանց հետագա բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիային տրամադրված դրամաշնորհային ծրագրով»  2012 թվականի նոյեմբերի 7-ից շաբաթը 2 անգամ  Ակադեմիայում տեղական խորհրդատու Արևիկ Սարգսյանի մասնակցությամբ անցկացվում են թրեյնինգներ և մոդերացիաներ` կապված մասնագիտական կրթության որակի ապահովման քաղաքականության նախագծի, որակի ապահովման գործընթացների անընդհատ և հետևողական մշտադիտարկման մեխանիզմների մշակման, տարեկան ինքնավերլուծության նախապատրաստման գործընթացների հետ:

   Նշված թրեյնինգներին և մոդերացիաներին մասնակցում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի վարչական,  պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմը, ինչպես նաև ուսանողները:

  Թրեյնինգներին և մոդերացիաներին պարբերաբար մասնակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:

Նորություններ

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ԵՎՐՈՊԱՅԻ ՔՈԼԵՋԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ