Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Վերահավատարմագրվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան

 

 

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերահավատարմագրման շրջանակում մեկնարկել է ՈԱԱԿ փորձագիտական խմբի այցը (հունվարի 9–12–ը): Փորձագիտական այցի առաջին օրը հանդիպումներ տեղի ունեցան ՀՀ ՊԿԱ ռեկտորի, պրոռեկտորների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ՀՀ ՊԿԱ Խորհրդի ներկայացուցիչների, շրջանավարտների և գործատուների հետ։
Հաջորդ օրերի ընթացքում փորձագետները կշարունակեն քննարկումները Ակադեմիայի ներքին և արտաքին մյուս շահակիցների հետ: Գործընթացի շրջանակներում նախատեսված են մասնագիտական հանդիպում-քննարկումներ «Հանրային կառավարում», «Կառավարման հոգեբանություն», և «Իրավագիտություն» կրթական ծրագրերի պատասխանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Փորձագիտական այցին հաջորդող փուլը փորձագիտական զեկույցի կազմումն է, որը նշում է բուհի ուժեղ և թույլ կողմերը, բովանդակում է փորձագիտական խմբի կողմից տրված խորհրդատվությունները։
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը որոշում կկայացնի՝ ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով բուհի ներկայացուցիչների ու փորձագետների հետ:
 
Մանրամասները՝ bit.ly/3X88PsC

Նորություններ

ՀՀ ՊԿԱ «Քաղաքագիտություն» մասնագիտության 2-րդ կուրսի մագիստրանտ Սուսաննա Գաբոյանը 2-րդ տեղն է զբաղեցրել է Հայաստանի կանանց 78-րդ առաջնությունում…