Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Սիանս Պո Արմենիան սկսեց 6-ամսյա ծրագիրը Երևանում

Սույն թվականի հունվարի 31-ին Սիանս Պո Արմենիան՝   Սիանս Պո էքսի բացառիկ մասնաճյուղը տարածաշրջանում, մեկնարկեց իր առաջին՝ «Ձեռնարկությունների ռազմավարական կառավարում» մասնագիտացմամբ 6-ամսյա դասընթացը:    Քաղաքագիտության բարձրագույն դասընթացի առաջին փուլը վարեց Սիանս Պո Էքսում կրթության գծով ղեկավար, Ֆրանսիայում Ազգային ոստիկանության սպաների դպրոցի, Նավատորմի ազգային դպրոցի և Հրշեջների բարձրագույն դպրոցի  խորհրդատու -փորձագետ Ժիլբեր Դերդերյանը: Պարոն Դերդերյանի եռօրյա դասախոսությունները ներառում էին հետևյալ՝ «Ռիսկերի կանխարգելում», «Խոցելիության վերլուծություն», «Ճգնաժամի կառավարում» թեմաները:

Մինչ առաջին դասախոսության մեկնարկը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ՊԿԱ-ի ռեկտոր Արսեն Լոքյանը՝  շնորհավորելով  Սիանս Պո  Արմենիայի քաղաքագիտության բարձրագույն դասընթացի  առաջին մասնակիցներին դասընթացի մեկնարկի կապակցությամբ, և հավաստիացրեց, որ ծրագիրը խիստ հեռանկարային է ոչ միայն դասընթացի ավարտին շնորհվելիք միջազգային վկայականի, այլ նաև հետագայում Սիանս Պո Էքսում մագիստրոսական թեզ պաշտպանելու բացառիկ հնարավորության դիտանկյունից:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բաժինն իրականացրեց «ՀՀ տարածքային ……