Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Սեմինար Պետական կառավարման ակադեմիայում. նոր գիտելիք` նախագծի կառավարման ոլորտում

           

    Սեմինարը կազմակերպվել է ֆրանսիական G2iA կազմակերպության հետ համատեղ, որը ֆինանսավորվում է ԻլդըՖրանս վարչական խորհրդի կողմից:

  2012 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորման (G2iA) հետ համատեղ մեկնարկեց եռօրյա սեմինար, որի մասնակիցները պետական կառավարման համակարգի և մի շարք մասնավոր ընկերությունների աշխատակիցներն են: Ողջունելով նրանց` ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հույս հայտնեց, որ այս երեք օրերի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիք, որն օգտակար կլինի  հետագա աշխատանքային գործունեության ընթացքում:

   Սեմինարի նպատակը մասնակիցներին նախագծերի կառավարման վերաբերյալ գիտելիքի ու հմտությունների փոխանցումն է:

   Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորումը ներկայացրեց վերջինիս հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արմեն Վալյանը: Նա տեղեկացրեց, որ Ֆրանսիայում հիմնադրված այս կազմակերպությունը Հայաստանում սկսել է գործունեություն ծավալել Սպիտակի երկրաշարժից հետո: 90-ականներից սկսած` ավելի քան 20 տարի G2iA-ն նման սեմինարներ է կազմակերպում մեր երկրում:

  Սեմինարը վարում է Հարություն Խաչատուրյանը, ով 30 տարվա աշխատանքային փորձ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման ոլորտում, աշխատում է որպես ավագ խորհրդատու և ղեկավարում նախագծի կառավարման ուղղությամբ մասնագիտացած ֆրանսիական կազմակերպություն: Սեմինարի ընթացքում պարոն Խաչատուրյանը մասնակիցներին կփոխանցի ծրագրերի գործնական կիրառման զարգացման, նախագծերի կառավարման, գիտելիքի և փաստաթղթերի կառավարման և բիզնես գործընթացների վերակառուցման ոլորտներում ունեցած հարուստ փորձը:

Նորություններ

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ԵՎՐՈՊԱՅԻ ՔՈԼԵՋԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ