Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Սեմինարի մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր

    

   Հոկտեմբերի 2-ից 9-ը ԱՄՆ Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր Բարբարա Քոուն «Leadership for Results» թեմայով դասախոսություններով և խորհրդատվություններով հանդես եկավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: Մասնակիցները Ակադեմիայի մագիստրանտներն էին, ովքեր հետաքրքրված էին լիդերության թեմայով: Թեև ուսանողները թեմայի վերաբերյալ տեսական գիտելիքներ ունեին, սակայն տիկին Քոուի մոտեցումը բոլորովին այլ էր: Դասախոսությունների առանցքում ինտերակտիվ քննարկումներն էին, իսկ վերջում` հոկտեմբերի 10-ին, մասնակիցների 4-5 հոգուց բաղկացած խմբերը ստացած գիտելիքներն ամփոփեցին շնորհանդեսով` ներկայացնելով տարբեր ոլորտներում ցանկություններից դեպի արդյունք տանող ճանապարհի դժվարությունները և դրանք հաղթահարելու եղանակները:

   Սեմինարի ավարտից հետո մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր: Այդ առթիվ նրանց շնորհավորեց Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը` հույս հայտնելով, որ դրանք լավ նպատակների են ծառայելու: Պարոն Լոքյանը մասնավորապես ասաց. «Վստահ եմ, որ այս օրերի ընթացքում ձեր ձեռք բերած գիտելիքները հետագայում ձեզ պետք են գալու: Սեմինարին մասնակցելով` դուք ևս մեկ հնարավորություն ստացաք հետագայում աշխատանքի անցնելիս ավելի մրցունակ լինելու, քանի որ միայն բարձրագույն կրթության փաստաթուղթը շատ դեպքերում բավարար չէ: Այսօր գործատուին հետաքրքրում է ոչ միայն ձեր կրթությունը, այլև հասարակական ակտիվությունը, մասնակցությունը տարբեր ծրագրերի: Ձեզանից շատերի համար սա թերևս առաջին թռիչքն էր, առաջին լուրջ քայլը: Ցանկալի կլինի, որ այդ ակտիվությունը դուք փոխանցեք նաև ձեր ընկերներին ու համակուրսեցիներին, «վարակեք» նրանց նոր գիտելիքներ ստանալու ցանկությամբ»:

 

    

Նորություններ

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ԵՎՐՈՊԱՅԻ ՔՈԼԵՋԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ