Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Սեմինարի մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր

  Նոյեմբերի 19-ից 21-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայում 17 պետական պաշտոնյաներ մասնակցեցին «Միջազգային արբիտրաժ» թեմայով դասընթացին, որը կազմակերպվել էր Ժնևի միջազգային և զարգացման հետազոտությունների ինստիտուտի կողմից ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ իրականացվող «Միջազգային կապերի կարողությունների հզորացում» (CABIR) ծրագրի շրջանակներում:

   Դասախոսություններն ընթանում էին ինտերակտիվ քննարկումների միջոցով, որն, ինչպես նշեցին մասնակիցները, ավելի ամրապնդեց նրանց տեսական գիտելիքներն ու հմտությունները:

  Սեմինարի ավարտից հետո մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր Ժնևի միջազգային և զարգացման հետազոտությունների ինստիտուտի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիան և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը սեպտեմբերի 15-ից իրականացնում են «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթացը…