Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ուսանողները ներկայացրեցին Քաղաքացիական ծառայության համակարգը

  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի առաջին կուրսի ուսանողները կազմակերպել էին դաս-միջոցառում՝ նվիրված քաղաքացիական ծառայության համակարգի ստեղծմանն ու կայացմանը: Կազմավորվել էր «կառավարություն» («նախարարություններ»՝ իրենց գերատեսչություններով), որի շրջանակում քննարկումներ ծավալվեցին քաղաքացիական ծառայության օրենքի մասին: Քաղաքացիական ծառայության համակարգը ներկայացվեց մի շարք պետությունների օրինակով և կարևորվեց ՔԾ ինստիտուտի միջոցով պետականության ամրապնդման հարցը:

  ՔԾ խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն իր խոսքում նշեց, որ պետք է առաջնորդվել այն համոզվածությամբ, որ վարչական ապարատում աշխատակիցների ընտրությունը, համալրումն ու առաջխաղացումը պրոֆեսիոնալիզմի, անաչառության և թափանցիկության սկզբունքներով շատ ավելի  են նպաստելու պետության կայացմանը, քան հովանավորչական քաղաքականությունը:

 Այնուհետև ներկայացվեցին վերապատրաստման և ատեստավորման գործընթացներին նվիրված հետազոտության արդյունքները:

Նորություններ

Եվրամիության ֆինանսավորմամբ Էրազմուս+ «Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում իրականացվող  SMARTI ծրագիրն այսուհետ կունենա իր էլետրոնային տեղեկատվական հարթակը…