Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Շնորհավորանք Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

 

«Սիրելի՛ ակադեմիականներ, Կառավարման ակադեմիայի հարգելի՛ ուսանողներ
Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ ուժի, եռանդի, վեհ ձգտումների ու առաջընթացի կրողներիդ: Ուսանողությունը հասարակության այն հատվածն է, որ վստահորեն քայլում է ժամանակին համընթաց՝ շարունակ փոփոխվող համաշխարհային մարտահրավերներին դիմագրավելով արդիական գիտելիքներով ու մասնագիտական կարողություններով:
Վստահաբար կարող ենք ասել, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիան ստեղծել է կրթության և գիտության իր չափանիշը, որը մրցունակ է աշխատաշուկայում, իսկ Ակադեմիայի ուսանողությունը հայաստանյան կրթական համակարգի հենասյուներից է։ Եվ քանի որ ժամանակակից աշխարհը չի հանդուրժում տեղապտույտներ և ուշացումներ կրթության ու գիտության ոլորտում, ձեզնից պահանջվում է լինել առավել ակտիվ ու ներգրավված այստեղ ընթացող գործընթացներում:
Համոզված եմ, որ ձեր ապագա գործունեությունը հիմնված է լինելու բարձր արժեքների, ազնիվ նպատակների, լավատեսության և վեհ գաղափարների վրա:
Մաղթում եմ ձեզ համարձակ ձգտումները կյանքի կոչելու, կրթական ու գիտական նորանոր բարձունքներ հաղթահարելու խիզախություն, համարձակ ձեռնարկումներ՝ ի նպաստ հասարակության և ի շահ մեր պետության»:
 
ՊԿԱ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար
Խաչատուր Ղազեյան
 
 

Նորություններ

Եվրամիության ֆինանսավորմամբ Էրազմուս+ «Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում իրականացվող  SMARTI ծրագիրն այսուհետ կունենա իր էլետրոնային տեղեկատվական հարթակը…