Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Միջբուհական ինտելեկտուալ-խաղ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում

Նոյեմբերի 26-ին, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Ուսանողական խորհրդի գիտակրթական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջբուհական մրցույթ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի շրջանակներում: Մրցույթին մասնակցում էին մեկական թիմեր ՀՀ տարբեր բուհերից: Մասնակիցների թվում էին Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի պետական, Հայ-ռուսական (սլավոնական), Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարաննների, ինչպես նաև «դաշտի տերերի»` ՀՀ պետական կառավարման ակադեմիայի թիմերը: Մրցույթն ընթանում էր բավականին թեժ մթնոլորտում, որի ընթացքում ցույց տալով գերազանց խաղ և հավաքելով 20 առավելագույն միավոր` հաղթող ճանաչվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը: Մեր ակադեմիայի նորաստեղծ թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը` հավաքելով 17 միավոր: Խաղի ավարտին մասնակից թիմերին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր, իսկ հաղթող ճանաչված թիմին շնորհվեց հաղթանակի գավաթը` ինտելեկտուալ խաղերի խորհրդանիշ համարվող բուն:

Նորություններ

2015 թվականից ՀՀ պետական կառավարման ակադեմիան համագործակցում է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական…