Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Միջազգային գիտաժողով Մակեդոնիայում

      

   2012 թվականի մայիսի 23-26-ը Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում կայացավ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների կառավարման ինստիտուտների և դպրոցների (NISPAcee) միության 20-րդ միջազգային գիտաժողովը՝«Հանրային կառավարման արևելքն ու արևմուտքը. զարգացման քսան տարիներ» խորագրով: ՀՀ պետական կառավարման ակադեմիան NISPAcee-ի ինստիտուցիոնալ անդամ է: Գիտաժողովին մասնակցում էին Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը:

   Թ. Խեչոյանը «Հանրային քաղաքականության վերլուծության զարգացման հիմնահարցեր» աշխատանքային խմբում հանդես եկավ «Փոքր և միջին ձեռնարկությունների ուսուցմանն աջակցության հանրային քաղաքականությունը Հայաստանում» զեկույցով:

Նորություններ

Մայիսի 24-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հիմնադրման օրն է: 26 տարի առաջ այս հաստատության ծնունդով մեր նորաստեղծ պետությունն ամրագրեց…