Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Մեկնարկեցին Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր Բարբարա Քոուի դասախոսությունները

  Ակադեմիայի 30 ուսանողներ մասնակցում են ԱՄՆ Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր Բարբարա Քոուի «Leadership for Results» թեմայով դասախոսություններին, որոնք ընթանում են ինտերակտիվ քննարկումների և խմբային աշխատանքների ներկայացումների ձևով:

  Տկն Բարբարա Քոուն լիդերության վերաբերյալ բազում դասախոսություններ է կարդացել ԱՄՆ դաշնային, նահանգային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կադրերի համար, ինչպես նաև դասախոսել է Ալբանիայում, Շրի Լանկայում, Բոսնիա և Հերցոգովինայում, Ռուանդայում, Հայաստանում:

   10 տարի առաջ պրոֆեսոր Քոուն մեկ ուսումնական տարի Ֆուլբրայթ ծրագրի շրջանակներում դասախոսել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում (նախկին ՀՀ կառավարման դպրոց) և մինչև օրս էլ կապը պահպանում է մեր շրջանավարտների հետ:

Նորություններ

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ԵՎՐՈՊԱՅԻ ՔՈԼԵՋԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ