Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» hիմնադրամն աշխատանքի է հրավիրում հասարակության հետ կապերի պատասխանատուների (PR manager)

Հասարակության հետ կապերի պատասխանատուին ներկայացվում են հետևյալ 

պահանջները.
1. բարձրագույն մասնագիտական կրթություն,
2. առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
3. գրական հայերենի և առնվազն երկու օտար լեզուների իմացություն
(անգլերենի իմացությունը պարտադիր է),
4. բարեկիրթ հաղորդակցվելու ունակություն, գրավոր և բանավոր խոսքի
գերազանց իմացություն
5. համակարգչային և տեղեկատվական տեխնիկայից ազատորեն օգտվելու
գործնական հմտություններ, հայտնի ծրագրային փաթեթների գործնական
տիրապետում
6. ցանկալի է՝ կրթության որակի ապահովման գործընթացների վերաբերյալ
անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը կրթության բնագավառում նորաթուխ կազմակերպություն է, որը ստանձնել է շատ պատասխանատու և հայրենանվեր պարտականություն՝ ապահովել կրթության բնագավառում որակի ապահովման մշակույթի ձևավորումը: Հենց այս պատճառով հատկապես կարևորվում է հասարակության հետ ամուր կապերի հաստատումը և մեր գործունեության թափանցիկության ապահովումը: Հիմնադրամի հասրակության հետ կապերի պատասխանատուի գործունեությունը պետք է ուղղված լինի կատարված աշխատանքների արագ, հստակ և ճիշտ լուսաբանմանը, քանի որ զանգվածային տեղեկատվական ոլորտում ցանկացած բացթողում կամ թյուրիմացություն շատ թանկ է արժենում: Բոլոր ցանկացողները կարող են իրենց տվյալները (CV-ները կամ ռեզյումեները) ուղարկել info@anqa.am էլեկտրոնային հասցեով: Ներկայացվող պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որի անցկացման օրվա և ժամի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվեն:

 

 

 

 

Նորություններ

2019-2020 ուս. տարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման հարցազրույցի արդյունքները…