Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«Հոգեբանական վերնիսաժում» նաև Պետական կառավարման ակադեմիայի մագիստրանտներն էին

  

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնը մայիսի 15-ին մասնակցեց Երևանի պետական համալսարանում ութերորդ անգամ անցկացվող «Հոգեբանական վերնիսաժ-EXPO» ցուցահանդեսին: Համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի կազմակերպած ցուցահանդեսի նպատակները բազմազան էին. հանրությանն իրազեկել ժամանակակից հոգեբանության և հարակից մասնագիտությունների մարտահրավերների մասին, բակալավրիատի ուսանողներին ուղղորդել մասնագիտացման ընտրության հարցում, նրանց ինքնադրսևորվելու, աշխատաշուկայում կողմնորոշվելու հնարավորություն տալ, նպաստել երիտասարդ մասնագետների համագործակցության ընդլայնմանը, ուսանողների և շրջանավարտների միջև կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:

 

Նորություններ

Մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակացույց