Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ ՊԿԱ ուսանողների շրջայցը ՀՀ Նախագահի նստավայր

Հոկտեմբերի 5-ին և 12-ին ՀՀ ՊԿԱ առաջին կուրսի ուսանողները «ՀՀ Նախագահի նստավայր այցելուների ծրագրի» շրջանակներում ՀՀ Նախագահի նստավայր շրջայց կատարելու հնարավորություն ստացան:

Ծրագիրն իրականացվում է՝ նկատի առնելով մի շարք երկրներում համանման ծրագրերի օրինակը և ՀՀ Նախագահի աշխատակազմում նման փորձի կիրառման հնարավորությունը: Ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ուսանողներին ներկայացրեցին Նախագահի և նախագահական ինստիտուտի գործունեությունը, Սահմանադրությամբ Նախագահի իրավասությունները, գործառույթները, պետական իշխանության համակարգում նրա տեղն ու դերը, պետության ղեկավարի փոխհարաբերությունները պետական իշխանության մյուս մարմինների հետ:

Շրջայցի ընթացքում լսարանին հետաքրքիր տեղեկություններ հաղորդվեցին նաև Նախագահի նստավայրի մասին՝ երբ է այն կառուցվել, ով է ճարտարապետը, ինչպիսին է շենքի կառուցվածքը, շրջայցի ծրագրում ներառված դահլիճներում և սրահներում ըստ արարողակարգի ինչ միջոցառումներ են անցկացվում և այլն:

Ուսանողները շրջայցի ընթացքում բավականին տեղեկատվություն ստացան և հետաքրքիր անակնկալներով վերադարձան: Իսկ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տեղեկացմամբ այս նախաձեռնությունը միտված է հատկապես երիտասարդ սերնդի շրջանում պետական ինստիտուտներից մեկի՝ նախագահական ինստիտուտի մասին գիտելիքների սերմանմանն ու ամրապնդմանը, Նախագահի գործունեության առավել թափանցիկությանը և Նախագահի ու հասարակության միջև երկխոսության ընդլայնմանը նպաստելուն:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայի 2021-2022 ուս. տարվա հեռակա ուսուցման ընդունելության…