Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ ՊԿԱ ուսանողական խորհրդի օգնությունը քեսաբահայությանը

Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանում և հարևան գյուղերում տեղի ունեցած իրադարձությունները անտարբեր չեն կարող թողնել ոչ մի սրտացավ մարդու: Հայ ժողովրդի` չափազանց ծանր վիճակում հայտնված այդ հատվածին աջակցելու նպատակով զանազան միջոցառումներ, բարեգործական ակցիաներ են կազմակերպվում, որին մասնակից են դառնում հատկապես երիտասարդները:

Ապրիլի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ բարեգործական համերգ, որի ընթացքում դահլիճում տեղադրված հանգանակության համար նախատեսված արկղերում հօգուտ քեսաբահայության հանգանակություն էին կատարում տարբեր հասարակական կազմակերպությունների, բուհերի և այլ կառույցների ներկայացուցիչներ, անհատներ: Այդ բարեգործական ակցիային իր համեստ, բայց և կարևոր ներդրումն ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողական խորհուրդը:

 

Նորություններ

2015 թվականից ՀՀ պետական կառավարման ակադեմիան համագործակցում է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական…