Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ ՊԿԱ-ում «ոսկե» աշուն էր…

Օրեր առաջ ՀՀ ՊԿԱ-ում Ուսանողական խորհրդի Մշակույթի հանձնաժողովի նախաձեռնությամբ ուսանողներն ու դասախոսները տոնեցին «Ոսկե աշունը»:

Այդ օրը մի խումբ ուսանողների կողմից Ակադեմիայում կազմակերպվել էր փոքրիկ ու գեղեցիկ մի աշնանային միջոցառում: Ուսանողների նախաձեռնությամբ այդ օրը Ակադեմիան վերածվել է գեղեցիկ աշնանային մի այգու` ամենուրեք գույնզգույն տերևներ, աշնանային մրգեր և հատապտուղներ:

Միջոցառման ընթացքում Ակադեմիայի ուսանողները ասմունքեցին աշնան մասին գեղեցիկ բանաստեղծություններ և կիթառների հնչյունների կենդանի նվագակցությամբ երգեցին մի քանի երգեր:

Միջոցառումն ընթացավ շատ ջերմ և մտերմիկ մթնոլորտում: Բոլորը շատ գոհ էին և ուրախ, իսկ ՈւԽ մշակույթի հանձնաժողովը շարունակում է իր ակտիվ աշխատանքները և խոստացավ առաջիկայում ևս հանդես գալ նորանոր անակնկալներով:

 

Նորություններ

Բաց մատչելիության շաբաթվա շրջանակում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի թիմը հոկտեմբերի 28-ին մասնակցեց …