Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ ՊԿԱ ՈւԽ նորանշանակ կազմը

Փետրվարի 27-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հանդիպում ունեցավ ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսանողներին հուզող հարցերը: Սակայն հանդիպման գլխավոր թեման անցած կիսամյակի ՈՒԽ-ի գործունեության ամփոփումն էր և ՈՒԽ-ի նոր կազմի հաստատումը: ՈՒԽ կազմում տեղի ունեցան մի շարք փոփոխություններ, մասնավորապես հանձնաժողովներից մեկը` ժամանցի հանձնաժողովը դադարեց իր գործունեությունը, և հանձնաժողովների կազմում ավելացավ նորը` կազմակերպական հանձնաժողով: Փոխվեցին նաև մի շարք հանձնաժողովների նախագահներ, որոնց շնորհավորում ենք և մաղթում հաջողություն իրենց հասարակական գործունեության մեջ: Հանդիպման կարևորագույն նորություններից մեկը նաև այն էր, որ ուսանողները այժմ կունենան իրենց ներկայացուցիչը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտխորհրդում:

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիան և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը սեպտեմբերի 15-ից իրականացնում են «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթացը…