Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ ՊԿԱ-ականների ուխտերթը դեպի Էջմիածին

 

Հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոն համարվող Սուրբ  Թարգմանչաց տոնը հավուր-պատշաճի տոնելու համար հոկտեմբերի 19-ին կազմակերպվել էր Ուխտերթ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ուխտավորները  ժամը 11-ին, Երևանից, մասնավորապես` Ազատության հրապարակից քայլերթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղից արդեն ավտոբուսներով մեկնարկեց ուխտերթը դեպի Էջմիածին: Հասնելով Էջմիածին` Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարակից տարածքից ուխտավորները քայլեցին դեպի Մայր տաճար, որտեղ Ամենայն հայոց հայրապետ Գարեգին վեհափառի կողմից հանդիսավորությամբ տեղի ունենացավ օրհնության կարգ և հայրապետական պատգամ: Ուխտերթն ունեներ սիրո, հավատի ու հավատարմության խորհուրդ, և ուղղված է Հայ առաքելական սուրբ եկեղեցու միասնության, հոգևոր, ազգային, ավանդական, ընտանեկան արժեքների պաշտպանությանը: Ուխտերթի հիմնական մասնակիցները Հայաստանի բուհերի և դպրոցների ավագ դասարանների երիտասարդներն էին, որոնց շարքում էին նաև մեր` ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ուսանողների պատվիրակությունը:

 

 

Նորություններ

Բաց մատչելիության շաբաթվա շրջանակում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի թիմը հոկտեմբերի 28-ին մասնակցեց …