Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ ՊԿԱ-ականները միջազգային մարդասիրական իրավունքի ջատագովներ

Նոյեմբերի 22-24-ը Հանրային կառավարում և հանրային ֆինանսների կառավարում ամբիոնի ուսանողներից կազմված թիմը մասնակցեց Ծաղկաձորում Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի, Հայկական կարմիր խաչի ընկերության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից կազմակերպված «Միջազգային մարդասիրական իրավունքի» վերաբերյալ ազգային դատախաղ-մրցույթին: Մրցույթին մասնակցում էին Երևանի և Արցախի 8 բուհերի իրավագիտության ֆակուլտետների ուսանողներից կազմված թիմեր: Դատախաղը կազմված էր մի քանի փուլերից, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ մասնակիցներին ներկայացվում էին միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ իրավիճակային խաղեր, որոնց իրավական լուծումը պետք է տրվեր մասնակից թիմերի կողմից:  Պետք է փաստել, որ, չունենալով իրավաբանական կրթություն, մեր մասնակիցները կարողացան պատվով հաղթահարել մրցույթի մի շարք փուլեր և ցուցաբերել բավականին լավ արդյունքներ:

Դատախաղի ավարտին մասնակիցներին շնորհվեցին մասնակցության հավաստագրեր:

Նորություններ

Կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի յուրաքանչյուր հանդիպում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի …