Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հանրային կառավարման 1-ին կուրսի երկու ուսանողներ իրենց պրակտիկան անցան Մարսել քաղաքի 13/14 համայնքների թաղապետարանում

  Սույն թվականի հունիսի 20-ից 30-ը  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Հանրային կառավարման առկա 1-ին կուրսի երկու ուսանողներ Մանիկ Սիմոնյանը  և Մարիամ Մնացականյանն իրենց կառավարչական պրակտիկան անցկացրեցին Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի 13/14 համայնքների թաղապետարանում: 13/14 համայնքների թաղապետ Գարօ Հօվսեփյանի անմիջական ղեկավարության ներքո Ակադեմիայի ուսանողները ծանոթացան թաղապետարանի կառուցվածքի  առանձին ստորաբաժանումների գործունեությանը, ինչպես նաև՝ կառավարման համակարգին: Հունիսի 17-ից 23-ը «Հայկական գերազանցության շաբաթ»  միջոցառման շրջանակներում Ակադեմիայի ուսանողներն իրենց մասնակցությունը ցուցաբերեցին Սփյուռքի նախարարության կողմից Մարսելում կազմակերպված մի շարք միջոցառումների, մասնավորապես՝

  Նշենք, որ 2011թ.-ին Ակադեմիայի ուսանողների՝  Մարսելում գտնվելու կեցության ծախսերը հոգացել է Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատը:

Նորություններ

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) ռազմավարական առաջնորդության և կառավարման հետազոտությունների կենտրոնում կազմակերպվել էր …