Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հանդիպում Ակադեմիայում

  Դեկտեմբերի 19-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում կազմակերպվել էր հանդիպում ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ Մարգարիտա Ազարյանի հետ: Մագիստրանտներին հետաքրքրող թեմաները բազմազան էին` ՀՀ աշխատաշուկան և նրա խնդիրները, կադրերի ճիշտ ընտրությունը, մասնագիտական կողմնորոշում և այլն: Տիկին Ազարյանն իր տեսակետները ներկայացրեց նշված թեմաների շուրջ, պատասխանեց մագիստրանտներին հուզող հարցերին: Անդրադառնալով պետական պաշտոնյայի բնութագրին` նա առաջին հերթին կարևորեց մարդու անձնային հատկանիշները և հաղորդակցման ունակությունը:

  Հետաքրքիր և արդյունավետ զրույց-քննարկումից հետո առաջարկություն եղավ նման գործնական հանդիպումներ հաճախակի կազմակերպել:

Նորություններ

Wintour Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագիր` կրթաթոշակը ներառյալ…